09:12  ,  15 մայիսի, 2015

Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Թոմաս Տուխելի հետ

Գերմանացի մարզիչ Թոմաս Տուխելը հանդիպումներ է անցկացնում Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստների հետ: «Մայնցի» նախկին մարզիչը ամռանը կգլխավորի «Բորուսիան»՝ փոխարինելով Յուրգեն Կլոպին:

Տուխելը հանդիպել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: 41-ամյա մասնագետը նշել է, որ ցանկանում է հաջորդ մրցաշրջանում Մխիթարյանին տեսնել թիմում եւ ներկայացրել է իր ֆուտբոլային փիլիսոփայությունը, հաղորդում է Goal.com-ը:

Թոմաս Տուխելի հաջորդ զրուցակիցը կլինի «Բորուսիայի» գերմանացի պաշտպան Մատս Հումելսը, որին եւս մարզիչը ցանկանում է պահել թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում