13:48  ,  12 մայիսի, 2015

«Ռեալի» նախկին դարպասապահ. Կասիլյասն ու Ռոնալդուն կհեռանան Մադրիդից

Իսպանացի դարպասապահ Իկերն Կասիլյասն ու պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջիկա օրերին կհայտարարեն Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին, Radio Marca-ի եթերում ասել է Արքայական ակումբի նախկին դարպասապահ Ագուստին Ռոդրիգեսը:

«Կասիլյասի եւ Ռոնալդուի հեռանալու մասին հայտնի կդառնա մայիսի 13-ից հետո»,- ասել է Ռոդրիգեսը՝ ակնարկելով, որ այդ որոշման ընդունմանը կխթանի Մադրիդի «Ռեալի» հավանական անհաջողությունը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում:

Մայիսի 13-ին Անչելոտիի թիմը Մադրիդում կընդունի Թուրինի «Յուվենտուսին»: Առաջին խաղում իտալական ակումբը հաղթել է 2:1 հաշվով:

Ռոդրիգեսը «Ռեալի» գլխավոր թիմում հանդես է եկել 1980-1990 թվականներին՝ դառնալով Իսպանիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում