Իտալական «Միլանը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեի ծառայություններով, հաղորդում է Bild-ը:
«Միլանն» առաջիկայում կունենա նոր հովանավոր եւ ամռանը կկատարի մի շարք խոշոր տրանսֆերներ: Իմոբիլեի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Իմոբիլեն մասնակցել է 21 հանդիպման, խփել է երեք գնդակ եւ կատարել է մեկ գոլային փոխանցում: Իմոբիլեն չարդարացրեց սպասումները եւ մեկնարկային կազմում հայտնվել է 9 անգամ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում