15:24  ,  6 մայիսի, 2015

«Չելսիի» տրանսֆերային նպատակները

Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Չելսին» ամռանը որոշ փոփոխություններ կկատարի կազմում, գրում է The Telegraph-ը։

Սպասվում է, որ թիմից կհեռանան դարպասապահ Պետր Չեխը, պաշտպան Ֆելիպե Լուիսը։ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դիտարկում է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Ֆաբիու Կոենտրաուի, Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Կոկեի եւ հարձակվող Անտուան Գրիզմանի թեկնածությունները։

Անգլիական ակումբի տեսադաշտում է նաեւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրոն, որը կարող է խաղալ նաեւ հարձակման գծում։ «Չելսին» պատրաստ է նրա համար կատալոնական ակումբին առաջարկել 20 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում