18:51  ,  5 մայիսի, 2015

Նիկիտա Սիմոնյանը պատրաստ է ժամանակավորապես գլխավորել ՌՖՄ-ն

Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) կոնֆերանսում մայիսի 31-ին կքննարկվի կազմակերպության նախագահ Նիկոլայ Տոլստիխի լիազորությունների վաղաժամ դադարեցման հարցը եւ կանցկացվի քվեարկություն։ Որոշման ընդունման համար անհրաժեշտ է կոնֆերանսի մասնակիցների մեծամասնության համաձայնությունը։

ՌՖՄ առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը հայտարարել է, որ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, պատրաստ է ժամանակավոր գլխավորել կազմակերպութունը։

«Չէի ցանկանա, որ գործը հասներ դրան, բայց անհրաժեշտության դեպքում, ստիպված կլինեմ լինել ժամանակավոր պաշտոնակատար։ Ես հարգում եմ Տոլստիխին։ Չեմ թաքցնում, որ աջակցում եմ նրան։ Բայց ես հարգում եմ նաեւ գործկոմի անդամներին։ Այդ մասին եւս ասել եմ Տոլստիխին։ Իրավիճակը բարդ է։ Այս պայթյունն անսպասելի չէր։ Տարաձայնություններ միշտ եղել են։ Ես հայրենական ֆուտբոլի կողմից եմ»,- Սիմոնյանի խոսքը մեջբերում է tass.ru-ն։

Սիմոնյանը նախկինում երկու անգամ եղել է ՌՖՄ նախագահի պաշտոնակատար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում