13:48  ,  5 մայիսի, 2015

Վրաերթի զոհ է դարձել աշխարհի նախկին չեմպիոնը

Գայանայում վրաերթի հետեւանքով մահացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում (մինչեւ 66,7 կգ) WBA վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Էնդրյու Լյուիսը, հաղորդում է boxingscene-ը։

Ջորջթաունի արվարձաններից մեկում Լյուիսը շրջելիս է եղել հեծանվով, երբ նրան բախվել է մարդատար ավտոմեքենա։ 44-ամյա նախկին բռնցքամարտիկը մահացել է հիվանդանոցում։

Լյուիսն աշխարհի չեմպիոնի տիտղոս նվաճած առաջին մարզիկն էր Գայանայից, մարզական կարիերայի ժամանակ ապրում եւ մարզվում էր Նյու Յորքում։ 2001-ին Լաս Վեգասում նա հաղթել է Ջեյմս Փեյջին։ Տիտղոսը տանուլ է տվել 2002-ին, կարիերան ավարտել է 2008-ին։ Հետագայում նրա հաղթանակի օրը Գայանայում հայտարարվեց ազգային տոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում