10:48  ,  5 մայիսի, 2015

Նեյմարը ներողություն է խնդրել թիմակիցներից, բայց ոչ Լուիս Էնրիկեից

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը կատալոնական ակումբից ներողություն է խնդրել «Սեւիլիայի» դեմ Պրիմերայի 31-րդ տուրի արտագնա խաղում տեղի ունեցած միջադեպի համար:

Սեւիլիայում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն 74-րդ րոպեին Նեյմարի փոխարեն խաղադաշտ էր դուրս բերել Չավիին, իսկ խաղն ավարտվել էր 2:2 հաշվով: Այդ փոխարինումը դուր չէր եկել Բրազիլիայի հավաքականի հարձակվողին, ով խաղադաշտից դուրս գալիս ժեստերով ցույց էր տվել իր դժգոհությունը: Ավելի ուշ Նեյմարը նշել էր, որ միշտ ցանկանում է լինել խաղադաշտում: Բրացիլացին դրանից հետո ներողություն էր խնդրել Չավիից, սակայն «Բարսելոնայի» ավագը, կարծելով, որ դա բավական չէ, պահանջել էր ներողություն հայտնել նաեւ Լուիս Էնրիկեին ու ամբողջ թիմին: Նեյմարն ընդունել է «Բարսելոնայի» ավագի խորհուրդը, սակայն հրաժարվել է զրուցել ու ներողություն խնդրել իր մարզիչից, գրում է El Confidencial-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում