22:17  ,  4 մայիսի, 2015

Ոստիկանի կրակոցից մահացել է ֆուտբոլային ֆանատ

Ֆուտբոլի Լեհաստանի չորրորդ դիվիզիոնի «Կոնկորդիա» - «Ռուխ» հանդիպումն անավարտ էր մնացել ֆանատների անկարգությունների հետեւանքով, հաղորդում է dailymail-ը։

Առաջին խաղակեսի միջնամասում հյուրերին երկրպագող ֆանատները ներխուժել էին խաղադաշտ, դաշտի տերերի երկրպագուները եւս մտել էին խաղադաշտ եւ տեղի էր ունեցել բախում, որն ավարտվել էր ոստիկանների միջամտությամբ։ Ոստիկանի կրակոցի հետեւանքով ռետինե փամփուշտիղ վնասվել էր ֆանատներից մեկի որկորի պարանոցային հատվածը։

Վիրաբուժական միջամտությունը չի փրկել նրա կյանքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում