18:40  ,  4 մայիսի, 2015

Հայաստանի Գավաթ. Եզրափակիչը կսպասարկեն իտալացի մրցավարները

Իտալացի մրցավարների խումբը կսպասարկի ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, հաղորդում է ՀՖՖ կայքը։

Մայիսի 6-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղում գավաթը կվիճարկեն Երեւանի «Փյունիկն» ու «Միկան»։

Մրցավարը կլինի Ջանլուկա Ռոկին։ Նրան կօգնեն Ռիկարդո դի Ֆիորեն եւ Անդրեա Մարցալոնին:

Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում