20:30  ,  3 մայիսի, 2015

Ռոջեր Ֆեդերերի 85-րդ տիտղոսը

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը նվաճեց Ստամբուլում կայացած թենիսի մրցաշարի հաղթողի տիտղոսը:

Եզրափակիչում շվեյցարացին 1 ժամ 37 րոպեում 6:3, 7:6 հաշվով հաղթեց ուրուգվայցի Պաբլո Կուեւասին:

Ֆեդերերը 85-րդ տիտղոսը նվաճեց կարիերայում եւ երրորդը՝ 2015 թվականին: Այս տարի նա հաղթել էր նաեւ Դուբայի եւ Բրիսբենի մրցաշարերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում