15:05  ,  3 մայիսի, 2015

Պակյաոյի երկրպագուները Մանիլայում դիտել են Մեյվեզերի դեմ մենամարտը (ֆոտոշարք)

Ֆիլիպինցի Մենի Պակյաոյի երկրպագուներից շատերն ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի դեմ մենամարտը դիտել են Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի փողոցներում: Քաղաքի տարբեր հատվածներում մեծ էկրանների վրա ցուցադրվել է Լաս Վեգասում կայացած մենամարտը, որում վիճարկվեցին WBA (Super), WBC եւ WBO վարկածներով կիսամիջին քաշային կարգում չեմպիոնական տիտղոսները:

Հիշեցնենք, որ 38-ամյա Մեյվեզերը հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ՝ 118:110, 116:112, 116:112, իսկ 36-ամյա Պակյաոն 6-րդ պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում:

Ֆոտո՝ Daily Mail

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում