20:48  ,  2 մայիսի, 2015

Արագ գոլերն օգնեցին «Փյունիկին»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 24-րդ տուրում առաջատար «Փյունիկը» սեփական խաղադաշտում 3:1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին», որը 2 գոլ բաց թողեց մեկնարկային 9 րոպեներին: Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը:

«Փյունիկը» 7 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Գյումրիի «Շիրակից», որը մայիսի 3-ին Երեւանում կխաղա «Միկայի» հետ: 

Հայաստանի առաջնություն, 24-րդ տուր

«Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 3:1

Ռազմիկ Հակոբյան, 3, Կամո Հովհաննիսյան, 9, 80 - Նորայր Գյոզալյան, 90+1

«Ուլիս» - «Գանձասար»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում