16:36  ,  28 ապրիլի, 2015

Գեորգի Յարցեւ. Յուրա Մովսիսյանը ստիպված է լինում ինքնուրույն պայքարել գնդակի համար

Մոսկվայի «Սպարտակի» եւ Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Գեորգի Յարցեւը խոսել է Յուրա Մովսիսյանի մասին:

«Շատ եմ ցավում, որ Ռոման Շիրոկովը հեռացավ «Սպարտակից», որտեղ Տիտովի եւ Ալեքսի ժամանակներից հետո չկա մտածող ու ստեղծագործ կիսապաշտպան: Շիրոկովը կօգներ մեծ գումարով ձեռք բերված Յուրա Մովսիսյանին, ով այժմ ավելի շատ ստիպված է լինում ինքը պայքարել գնդակի համար: Հարձակվողները կախվածություն ունեցող ֆուտբոլիստներ են եւ առանց ժամանակակից ու ճիշտ փոխանցման ստիպված են ինքնուրույն պայքարել գնդակի համար: Այժմ սովորաբար հենց դրանով է զբաղված Մովսիսյանը»,- Գեորգի Յարցեւի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Հայաստանի հավաքականի հարձակվողը «Սպարտակի» կազմում մասնակցել է 14 խաղի եւ խփել է 2 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում