14:06  ,  28 ապրիլի, 2015

Մարկոս Պիզելին՝ խորհրդանշական հավաքականում

«Ակտոբեի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին sports.kz-ի վարկածով ընդգրկվել է ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 9–րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Մարկոսն իր ակումբակից Դանիլո Նեկոյի հետ հայտնվել է ենթահարձակվողի դիրքում:

«Երեւի, կարիք չկա բառերով գնահատել այս մարզիկների խաղը: Պարզապես պետք է տեսնել նրանց գործողությունները խաղադաշտում: Այդ հարցում Դանիլոյի ու Մարկոսի մոտ ամեն բան կարգին է»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ «Օկժեպեսի» դեմ խաղում Մարկոս Պիզելին փոխարինման էր դուրս եկել երկրորդ խաղակեսում եւ վերջնամասում դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ՝ հաղթանակ պարգեւելով «Ակտոբեին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում