11:33  ,  28 ապրիլի, 2015

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի բոլոր չեմպիոնները

Երեւանի «Միկա» մարզահամալիրում ապրիլի 26-27-ն անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության վերջին օրը վիճարկվեցին մեդալների եւս 4 հավաքածուներ:

Հայաստանի չեմպիոն դարձան՝ Նարեկ Սանոյանը (61 կգ), Իշխան Պողոսյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Ավելի վաղ չեմպիոն էին հռչակվել Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Արթուր Բաղդասարյանը (65 կգ), Մուսա Մուրտազալիեւը (86 կգ) ու Վիկտոր Կազիշվիլին (97 կգ):

Հայաստանի առաջնության ավարտից հետո ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ կսկսի նախապատրաստվել հունիսին Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին ու սեպտեմբերին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում տեղի ունենալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, որն օլիմպիական վարկանիշային մրցաշարի է, փոխանցում են ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայից:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի 2015թ. առաջնություն

Ապրիլի 27

61 կգ

1. Նարեկ Սանոյան

2.Մհեր Սեդրակյան

3.Վազգեն Ղուլինյան

3. Նարեկ Բաբայան

70 կգ

1. Իշխան Պողոսյան

2. Արեն Ալեքյան

3. Սամվել Պետրոսյան

3. Խաչատուր Պապիկյան

74 կգ 

1. Գրիգոր Գրիգորյան

2. Վարուժան Կոջոյան

3. Մերուժան Զադոյան

3. Տիգրան Մնացականյան

125 կգ

1. Լևան Բերիանիձե

2. Գարիկ Ղոլթուխչյան

3. Արման Ենոքյան

3. Արթուր Աբրահամյա

Ապրիլի 26

57 կգ

1. Գարիկ Բարսեղյան

2. Գառնիկ Մնացականյան

3. Գեւորգ Արզումանյան

3. Գոռ Գրիգորյան

65 կգ

1. Արթուր Բաղդասարյան

2. Գագիկ Ակուլյան

3. Նարեկ Սիրունյան

3. Արթուր Մուրադյան

86 կգ

1. Մուսա Մուրտազալիեւ

2. Շամիր Աթյան

3. Վահե Թամրազյան

3. Արտաշ Եղիազարյան

97 կգ

1. Վիկտոր Կազիշվիլի

2. Անդրանիկ Գալստյան

3. Ռոման Բաբայան

3. Խաչիկ Շաբոյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում