Ֆուտբոլի Շվեյցարիայի երրորդ դիվիզիոնի առաջնության հերթական տուրում «Ցյուրիխի» երկրորդ թիմը 5:1 հաշվով հաղթել է «Սյոնին»:
«Ցյուրիխի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը եւ դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ «Ցյուրիխի» երկրորդ թիմի մարզիչն է Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի շտաբի անդամ Արթուր Պետրոսյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում