01:00  ,  27 ապրիլի, 2015

«Լիոնը» հավասարվեց ՊՍԺ-ին, «Մոնակոն» հաղթեց խոշոր հաշվով

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրի վերջին խաղում «Լիոնը» հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթեց «Ռեյմսին» եւ հավասարվեց առաջատար ՊՍԺ-ին, որից մեկ խաղ ավելի է անցկացրել:

«Լիոնից» հերթական գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազեթը, ով 26 գնդակով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Ֆրանսիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ռեյմս» - «Լիոն»՝ 2:4

Մաքսիմ Գոնալոնս, 13 (ինքնագոլ), Գաետան Շարբոնյե, 90+1 – Կորենտին Տոլիսո, 2, Ալեքսանդր Լակազեթ, 6, Կլինտոն Ջիե, 20, Միկայել Տակալֆրեդ, 90 (ինքնագոլ)

«Սենտ Էթյեն» - «Մոնպելյե»՝ 1:0

Մաքս Գրադել, 20

«Լանս» - «Մոնակո»՝ 0:3

Յաննիկ-Ֆերեյրա Կարասկո, 36, Անտոնի Մարտիալ, 44, Բերնարդո Սիլվա, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով