16:12  ,  26 ապրիլի, 2015

Աշխարհի առաջնություն. Կանանց Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց ԱՄՆ-ի հետ

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը Չինաստանի Չենդու քաղաքում անցկացվող աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրում ոչ ոքի խաղաց ԱՄՆ-ի թիմի հետ:

Բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի: Հայաստանի թիմի առաջին համար Էլինա Դանիելյանը սպիտակներով մրցեց Տաթեւ Աբրահամյանի հետ: Հայկական թիմի կազմում հանդես եկան նաեւ Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Կուսովան:

Հայաստանի հավաքականն ունի թիմային 7 միավոր եւ ընթանում է 5-րդ տեղում: Առաջատար Վրաստանը տարավ հերթական հաղթանակը՝ հավաքելով 13 միավոր: Ռուսները 9 միավորով երկրորդ տեղում են: Ապրիլի 27-ին կայանալիք նախավերջին տուրում հայ շախմատիստուհիները կհանդիպեն վրացուհիներին:

Կանանց աշխարհի առաջնություն, 7-րդ տուր 

Հայաստան - ԱՄՆ՝ 2:2

Վրաստան - Հնդկաստան՝ 2.5:1.5

Չինաստան - Ուկրաինա՝ 2:2

Ռուսաստան - Ղազախստան՝ 2:2

Եգիպտոս - Լեհաստան 1:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում