Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» տանը 3:0 հաշվով հաղթեց «Էլչեին»: Իսպանիայի չեմպիոնից երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:
Դիեգո Սիմեոնեի թիմը երրորդն է եւ 4 միավոր է զիջում երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:
Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր
«Աթլետիկո» - «Էլչե»՝ 3:0
Անտուան Գրիզման, 55, 77, Ռաուլ Գարսիա, 63
«Խետաֆե» - «Լեւանտե»՝ 0:1
Վիկտոր Կասադեսուս, 35
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում