18:04  ,  24 ապրիլի, 2015

Անչելոտի. «Ռեալի» երազանքն է դարձյալ դուրս գալ ՉԼ եզրափակիչ

Մեր երազանքն է դարձյալ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, ասել է Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսաեզրափակիչի վիճակահանությունից հետո։ Արքայական ակումբը կմրցի Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հետ։

«Հարուստ պատմությամբ ակումբ է «Յուվենտուսը», որը 12 տարվա ընդմիջումից հետո դարձյալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում է։ Թուրինցիներն անցկացնում են հրաշալի մրցաշրջան եւ գործնականում ապահովել են Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։ Դա նշանակում է, որ նրանք այժմ կարող են ավելի մեծ ուշադրություն հատկացնել Չեմպիոնների լիգային։

Մենք պատրաստ ենք պայքարել մեր երազանքի համար։ Եզրափակիչ դուրս գալու համար «Ռեալը» պետք է լինի անթերի։ Մեզ պետք է նույն թիմը, որը հաղթահարեց «Աթլետիկոյի» արգելքը։ Մեզ անհրաժեշտ է նույն էնտուզիազմը։ Մենք լի են վստահությամբ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա) (մայիսի 6-ին եւ 12-ին) 

«Յուվենտուս» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա) (մայիսի 5-ին եւ 13-ին) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում