15:31  ,  21 ապրիլի, 2015

Անգլիացի ֆուտբոլիստը հեռացվել է թիմից՝ պահեստայինների նստարանին սեքսի համար

Անգլիական «Քլիթռոու» ակումբը հեռացրել է թիմից խաղացող Ջեյ Հարթին՝ հանդիպումից հետո պահեստայինների նստարանին երկրպագուհու հետ սեքսով զբաղվելու համար, հաղորդում է dailymail-ը։ Զույգը եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ հեռախոսով տեսագրել է տեղի ունեցածը։

«Ես չափից շատ էի խմել։ Ափսոսում եմ տեղի ունեցածի համար։ Ես դրանից հետո չեմ տեսել այդ աղջկան եւ չգիտեմ՝ ով է նա»,- ասել է Հարթը։

Անգլիայի 8-րդ դիվիզիոնում հանդես եկող «Քլիթռոուն» այդ խաղում 1։4 հաշվով պարտվել է «Մոսլիին»։ Դա եղել է մրցաշրջանի վերջին հանդիպումը եւ ստադիոն ավելի շատ աղջիկ երկրպագուների ներգրավելու համար անցկացվել է «Կանանց օր» խորագրով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում