Հեղինակավոր գերմանական պարբերականները բարձր են գնահատել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը «Պադերբորնի» դեմ Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի հանդիպմանը։
26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Յուրգեն Կլոպի թիմը հաղթել է 3։0 հաշվով։
Kicker-ը «Բորուսիայի» կազմում ամենաբարձրը գնահատել է հենց Մխիթարյանի խաղը՝ 2։ Հայ ֆուտբոլիստն ընդգրկվել է նաեւ տուրի խորհրդանշական հավաքականում։
Bild-ը եւս Մխիթարյանի խաղը գնահատել է 2-ով։ Նույն գնահատականն են ստացել նաեւ Մարսել Շմելցերը, Մատիաս Գինտերը, Սինձի Կագավան եւ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։
Բունդեսլիգայի պաշտոնական կայքը Մխիթարյանին ճանաչել էր հանդիպման լավագույն խաղացող։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում