12:06  ,  20 ապրիլի, 2015

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան առաջնության բոլոր մեդալակիրները

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվել է ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին մոտ 200 մարզիկներ: 

46 կգ քաշային կարգի եզրափակիչում Աշխատանքի հերթափոխի մարզադպրոցը ներկայացնող Արման Գալստյանը առավելության հասավ Ռաֆիկ Սիմոնյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան Նարեկ Շահբազյանն ու Էրիկ Թոխյանը:

48 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Երեւանի Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Ժիրայր Սարգսյանը, երկրորդը Սարգիս Վարդանյանն էր, իսկ բրոնզե մեդալակիրներ դարձան Դավիթ եւ Շավարշ Աբգարյանները:

50 կգ քաշային կարգի եզրափակիչում դինամոյական Վահե Դավոյանը հաղթեց Սլավիկ Փելեշյանին: Այս քաշային կարգում բրոնզե մեդալների արժանացան Արմեն Մաշակարյանն ու Արթուր Բարեյանը:

52 կգ քաշային կարգում հավասարը չուներ Արթուր Բազեյանը: Արծաթե մեդալ նվաճեց Գարե Բարոյանը, իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին Կարեն Սարգսյանն ու Զալիբեկ Համբարձումյանը:

54 կգ քաշայինների չեմպիոնի տիտղոսի համար պայքարում Մալաթիայի մարզադպրոցը ներկայացնող Բորիս Կարապետանը վստահ հաղթանակ տարավ Հրանտ Սարգսյանի նկատմամբ, իսկ Տիգրան Սարիբեկյանն ու Դավիթ Քոչարյանը արժանացան բրոնզե մեդալներին:

57 կգ քաշային կարգում հաղթեց Արման Անտոնյանը, երկրորդը Ժորժիկ Մարությանն էր, իսկ երրորդ մրցանակին արժանացան Ներսես Ներսեսյանն ու Արման Հովհաննիսյանը:

60 քաշային կարգի եզրափակիչում արթիկցի Կորյուն Աստոյանը առավելության հասավ Տոնի Գալստյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձան Վոլոդյա Նիկողոսյանն ու Գոռ Սարգսյանը:

63 կգ քաշային կարգում ուժեագույնը Սիփան Լեւոնյանն էր, ով եզրափակիչում հաղթեց Ռաֆայել Սաֆարյանին: Այս քաշային կարգում պատվո հարթակ բարձրացան նաեւ Վասիլ Հայրապետյանն ու Միհրան Մակարյանը:

66 կգ քաշային կարգի եզրափակիչում Ռոբերտ Պետրոսյանն առավելության հասավ Հայկ Հովհաննիսյանի նկատմամբ, իսկ բրոնզե մեդալակիրներ դարձան Դավիթ Մկրտչյանն ու Լեւոն Մարտիրոսյանը:

70 կգ քաշային կարգում հավասարը չուներ վանաձորցի Տիգրան Բաղդասարյանը: Երկրորդը Զավեն Գաստյանն էր, իսկ Արամ Մանուկյանն ու Գոռ Ներսիսյանը բավարարվեցին բրոնզե մեդալով:

75 կգ քաշայինների եզրափակիչում մրցեցին Նաիրի Մարգարյանն ու Հարություն Ղազարյանը. դժվարին պայքարում հաղթեց Մարգարյանը: Այս քաշային կարգում Արթուր Հովակիմյանն ու Նորիկ Ծառուկյանը գրովեցին երրորդ տեղ:

80 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Աշխատանքի հերթափոխի մարզադպրոցը ներկայացնող Հրաչ Ավոյանը: Երկրորդը Յուրա Պապիկյանն էր, իսկ բրոնզե մեդալակիրներ դարձան Սարգիս Քուրքչյանը եւ Արման Մնացականյանը:

Գերծանր քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Սուրեն Խուդաբաշյանը, ով եզրափակիչում հաղթեց Էդմոն Մեսրոպյանին էր: Արսեն Հարությունյանն ու Սահակ Սահակյանը դարձան բրոնզե մեդալակիրներ:

Առաջնության արդյունքների հիման վրա կձեւավորվի Հայաստանի հավաքականը, որը մայիսին Լվովում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, փոխանցում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում