Գերմանիայի առաջնությունում ապրիլի 19-ին անցկացվեցին 29-րդ տուրի վերջին 2 խաղերը: Հետնապահ «Համբուրգը» Բրեմենում նվազագույն հաշվով պարտվեց «Վերդերին», իսկ «Վոլֆսբուրգը» պարտությունից փրկվեց Գելզենկիրխենի «Շալկեի» դեմ տնային խաղում՝ 1:1:
Բունդեսլիգայի ավարտից 5 տուր առաջ երկրորդ տեղում գտնվող «Վոլֆսբուրգը» 12 միավոր զիջում է առաջատար Մյունխենի «Բավարիային»: Դորտմունդի «Բորուսիան» 9-րդ տեղում է:
Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր
«Վոլֆսբուրգ» - «Շալկե»՝ 1:1
Կեւին դե Բրույնե, 78 – Լերոյ Սանե, 53
«Վերդեր» - «Համբուրգ»՝ 1:0
Ֆրանկո Դի Սանտո, 84 (11մ)
Հեռացում՝ Վալոն Բեհրամի, 83 («Համբուրգ»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում