19:11  ,  19 ապրիլի, 2015

Արթուր Սարկիսովի գոլը չօգնեց «Վոլգային»

Ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի 28-րդ տուրում Նիժնի Նովգրոդի «Վոլգան» մրցակցի խաղադաշտում 1։2 հաշվով պարտվել է «ԲՄԱ Էներգիային»։

Նովգորոդցիների պատասխան գոլը 79-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, սակայն ավելացված ժամանակում «ԲՄԱ Էներգիան» կարողացել է հաղթանակ կորզել: Հայ կիսապաշտպան Արթուր Մինոսյանը Սարկիսովի պես «Վոլգայի» մեկնարկային կազմում մասնակցել է ամբողջ խաղին: Դա հայ հարձակվողի 9–րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում