18:25  ,  19 ապրիլի, 2015

Գեղեցիկ ինքնագոլն օգնեց «Մանչեսթեր Սիթիին»

Անգլիական Պրեմյեր լիգայի 33-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը 2:0 հաշվով հաղթեց «Վեստ Հեմին»: Առաջին խաղակեսում հյուրերի պաշտպան Ջեյմս Քոլինսը դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն խփեց տանտերերի երկրորդ գոլը:

«Մանչեսթեր Սիթին» 64 միավորով չորրորդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Վեստ Հեմ»՝ 2:0

Ջեյմս Քոլինս, 18 (ինքնագոլ), Սերխիո Ագուերո, 36

«Նյուքասլ» - «Տոտենհեմ»՝ 1:3

Ջեկ Կոլբեկ, 46 - Նասեր Շադլի, 30, Կրիստիան Էրիկսեն, 53, Հարի Քեյն, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով