15:56  ,  19 ապրիլի, 2015

Յուրգեն Կլոպը կարող է բաց թողնել մեկ մրցաշրջան

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում: Ավելի վաղ գերմանացի մասնագետը պաշտոնապես հայտարարել էր, որ այս մրցաշրջանի վերջում հեռանալու է Դորտմունդից: 

«Ժամանակ չեմ ունեցել ապագայիս վերաբերյալ մտածելու համար: Այժմ դա այնքան էլ կարեւոր չէ: Նախ ցանկանում եմ ավարտել ժամանակս այստեղ:

Ամեն բան հնարավոր է: Չի բացառվում, որ օգնականներիս հետ կհանգստանանք մեկ մրցաշրջան: Այժմ ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ «Բորուսիայում» Յուրգեն Կլոպին փոխարինելու է «Մայնցի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում