20:50  ,  18 ապրիլի, 2015

Պաստորեի դուբլը ՊՍԺ-ին դարձրեց առաջատար

Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում ՊՍԺ-ն արգենտինացի կիսապաշտպան Խավյեր Պաստորեի դուբլի շնորհիվ 3:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Նիցայի» նկատմամբ եւ բարձրացավ առաջին տեղ:

Փարիզցիները 1 միավոր են գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Լիոնին»:

Ֆրանսիայի առաջնություն, 33-րդ տուր

«Նիցա» - ՊՍԺ՝ 1:3

Մաթյո Բոդմեր, 45 – Խավյեր Պաստորե, 39, 63, Էդինսոն Կավանի, 69 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով