13:11  ,  18 ապրիլի, 2015

Կարլոս Տեւեսը կվերադառնա Արգենտինա 2016-ին

Թուրինի «Յուվենտուսի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Կարլոս Տեւեսի գործակալ Ադրիան Ռուոկոն հերքել է լուրերը, թե ֆուտբոլիստն ամռանը կվերադառնա Արգենտինա։ Նա չի հերքել, որ 31-ամյա Տեւեսը մտադիր է կարիերան ավարտել հայրենիքում՝ հանդես գալով «Բոկա Խունիորսում»։ Բայց դա տեղի կունենա 2016-ից ոչ շուտ։

«Տեւեսը կարիերան կավարտի «Բոկա Խունիորսում»։ Նա հենց դա է ցանկանում։ Այժմ նա առանձատուն է կառուցում Արգենտինայում, որտեղ կապրի վերադառնալուց հետո։ Սակայն առայժմ Տեւեսը ցանկանում է առավելագույն օգուտ տալ «Յուվենտուսին»։ Այդ պատճառով նա «Բոկա Խունիորս» կվերադառնա միայն 2016-ին»,- գործակալի խոսքը մեջբերում է Sport Mediaset-ը։

Տեւեսը 2013-ին է «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Յուվենտուս»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում