Ֆյոդոր Շչերբաչենկոն հեռացել է Երեւանի «Ուլիսի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի քարտուղարությունը: Մասնագետի եւ ակումբի համաձայնությամբ պայմանագիրը խզվել է: «Ուլիսի» ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել ռուս մարզիչին կատարած աշխատանքի համար:
Հիշեցնենք, որ Ֆյոդոր Շչերբաչենկոն օգնում էր «Ուլիսին» Անթալիայում կայացած ուսումնամարզական հավաքի ժամանակ, իսկ առաջնության վերսկսումից անմիջապես առաջ նա նշանակվեց թիմի գլխավոր մարզիչ:
Հայաստանի առաջնության 20 խաղում «Ուլիսը» վաստակել է 38 միավոր եւ երրորդ տեղում է: Նույնքան միավոր ունի 21 հանդիպում անցկացրած «Շիրակը»: Առաջատարը «Փյունիկն» է՝ 45 միավոր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում