17:18  ,  17 ապրիլի, 2015

Անչելոտի. Բենզեման «Մալագայի» դեմ չի խաղա, «Աթլետիկոյի» դեմ մեզ հետ կլինի

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել «Մալագայի» դեմ Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի հանդիպմանը:

«Բենզմենա չի մասնակցի առաջիկա հանդիպմանը, սակայն «Աթլետիկոյի» դեմ պատասխան խաղում կլինի մեր տրամադրության տակ: «Մալագան» շատ վտանգավոր մրցակից է: Կներկայացնենք մեր ունեցած լավագույն կազմը: «Ռեալը» մարտավարությունը չի փոխվի»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն:

«Ռեալ» - «Մալագա» հանդիպումն ապրիլի 18-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումը ապրիլի 22-ին է: Հիշեցնենք, որ «Աթլետիկոյի» ստադիոնում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում