00:08  ,  6 ապրիլի, 2015

Ֆանատների բախում՝ Ռուսաստանի առաջնության խաղում (ֆոտոշարք)

Տուլայի «Արսենալի» եւ Մոսկվայի «Տորպեդոյի» միջեւ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի խաղում զանգվածային բախում է տեղի ունեցել երկրպագուների միջեւ:

Տուլայում անցկացված հանդիպումը 32-րդ րապեին դադարեցվել է բախման պատճառով, սակայն քիչ անց ֆուտբոլիստները վերադարձել են խաղադաշտ եւ խաղ շարունակվել է:

Հիշեցնենք, որ 26-ամյա հարձակվող Արթուր Մալոյանի գոլը չէր օգնել «Արսենալին», որը պարտվեց 1:3 հաշվով:

Ֆոտո՝ «РИА Новости»

A video posted by Tanya (@tanya_selyanina) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում