09:56  ,  4 ապրիլի, 2015

Թուրք Նուրի Շահինը հայերեն երգել է սովորել Հենրիխ Մխիթարյանի համար

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Նուրի Շահինը պատմել է, որ իր թիմակիցներին շնորհավորելու համար նա սովորել է երգել տարբեր լեզուներով, այդ թվում՝ հայերեն՝ Հենրիխ Մխիթարյանի պատվին:

«Երբ թիմում ինչ-որ մեկի ծննդյան օրն է, բոլորը երգում են նրա պատվին: Դրա համար ես սովորել եմ երգել հայերեն, հունարեն եւ ճապոներեն: Շատ հաճախ Սոկրատիս Պապաստատոպուլոսին խնդրում եմ երգել իր լեզվով, քանի որ հունարենը շատ զվարճալի լեզու է»,- Շահինի խոսքը մեջբերում է haberler.com-ը:

Հիշեցնենք, որ գերմանական Բունդեսլիգայի 27-րդ տուրի կենտրոնական խաղում Դորտմունդի «Բորուսիան» ապրիլի 4-ին ընդունելու է առաջատար Մյունխենի «Բավարիային»:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English