18:44  ,  9 հունիսի, 2012

Վան Պերսին չի խաղա «Ռեալում», «Բարսելոնայում» կամ «Մանչեսթեր Սիթիում»

Ռոբին վան Պերսին «Արսենալից» բացի այլ անգլիական թիմում չի խաղա, ասել է ֆուտբոլիստի հայրը։

«Իմ որդին չի տեղափոխվի «Բարսելոնա»: Նա հիմար չէ, այնտեղ խաղում է Լեո Մեսին: «Ռեա՞լ»... նա կուզենար այնտեղ խաղալ, բայց «Ռեալում» նա չի կարողանա ցուցադրել այն խաղը, որին ընդունակ է: «Ռեալը» ֆուտբոլիստների թիմ չէ, դա աստղաբույլ է: Ես բացառում եմ նաեւ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու տարբերակը: Ռոբինը չի տեղափոխվի ոչ մի անգլիական այլ թիմ, քանի որ նա շատ նվիրված է «Արսենալին», դա գեղեցիկ չէր լինի նրա կողմից»,- Բոբ վան Պերսիի խոսքն է մեջբերում crunchsports.com-ը:

Ավելացնենք, որ Բոբ վան Պերսին լռել է «Յուվենտուս» տեղափոխվելու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում