12:20  ,  2 ապրիլի, 2015

Ագուերո. Մեսիի ոտքն այնպես էր այտուցվել, որ նույնիսկ չկարողացավ խաղակոշիկ հագնել

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն անդրադարձել է Լիոնել Մեսիի վնասվածքին, որի պատճառով «Բարսելոնայի» ռմբարկուն բաց թողեց Արգենտինայի հավաքականի նախորդ 2 ընկերական խաղերը

«Լեոն ցանկանում էր խաղալ: Նա միշտ ձգտում է դուրս գալ խաղադաշտ, սակայն այս անգամ չստացվեց: Նրա սնունքաթաթային հոդն այնպես էր այտուցվել, որ նույնիսկ չկարողացավ խաղակոշիկ հագնել: Խերարդո Մարտինոն նրան բացատրեց, որ ավելի լավ է ռիսկի չդիմել այժմ», Ագուերոյի խոսքը մեջբերում է Marca-ն:

Իսպանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ Մեսին ոտքը վնասել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում եւ «Էլ Կլասիկոյում» հանդես է եկել վնասվածքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում