19:16  ,  1 ապրիլի, 2015

«Ինտերի» գլխավոր տրանսֆերային նպատակը

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կոտդիվուարցի կիսապաշտպան Յայա Տուրեն դարձել է «Ինտերի» գլխավոր տրանսֆերային նպատակը, գրում է Gazzetta dello Sport-ը:

Իտալական ակումբի մարզական տնօրեն Պյերո Աուսիլիոն հանդիպել եւ բանակցել է Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի գործակալի հետ: «Ինտերի» նախագահ Էրիկ Տոհիրը պատրաստվում է 60 միլիոն եվրո ներդնել թիմն ուժեղացնելու համար: Տուրեի եւ «Մանչեսթեր Սիթիի» միջեւ գործող պայմանագիրն ավարտվելու է 2017-ի ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում