Ղազախստանի «Տոբոլի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է ապրիլի 2-ին թիմի երկրպագուների հետ կայանալիք հանդիպման մասին։
«Այդպիսի հանդիպումներն անկասկած անհրաժեշտ են։ Մենք աշխատում ենք երկրպագուների համար, ֆուտբոլիստները խաղում են նրանց համար։ Շատ օգտակար է լսել միմյանց։ Դա հնարավոր է անել այդպիսի հանդիպումների ժամանակ։
Չկա որեւէ հարց, որից զգուշանում են։ Կձգտենք բավարարել մեր ֆանատների շահերը»,- Վարդան Մինասյանի խոսքը մեջբերում է «Տոբոլի» կայքը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում