21:52  ,  29 մարտի, 2015

Եվրո-2016. Ռոյսի եւ Մյուլերի գոլերի շնորհիվ Գերմանիան հաղթեց Վրաստանին, օրվա մյուս արդյունքները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում տեղի ունեցան 5-րդ տուրի հանդիպումները D եւ F խմբերում:

D խմբում Գերմանիայի հավաքականը Թբիլիսիում 2:0 հաշվով առավելության հասավ վրացիների նկատմամբ: Աչքի ընկան Մարկո Ռոյսն ու Թոմաս Մյուլերը:

Շոտլանդիայի հավաքականը 6:1 հաշվով պարտության մատնեց Ջիբրալթարի թիմին:

Գերմանիայի հավաքականը հինգ խաղից հետո 10 միավորով երկրորդ տեղում է: Առաջատար Լեհաստանը նույնպես վաստակել է 10 միավոր, սակայն 4 խաղում: Երրորդ տեղում Շոտլանդիան է, որը նույնպես հինգ խաղում հավաքել է 10 միավոր:

F խմբում Ռումինիայի հավաքականը նվազագույն հաշվով պարտության մատնեց Ֆարերյան կղզիների թիմին:

Հյուսիսիռլանդացիները 2:1 հաշվով հաղթեցին Ֆինլանդիայի թիմին:

Ռումինիայի հավաքականը գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 13 միավոր: Մեկ միավոր քիչ ունի Հյուսիսային Իռլանդիան:

Եվրո-2016, ընտրական փուլ 

D խումբ

Վրաստան - Գերմանիա՝ 0:2

Մարկո Ռոյս, 39, Թոմաս Մյուլեր, 44

Շոտլանդիա - Ջիբրալթար՝ 6:1

Շոն Մալոնի, 18, 11մ, 34, 11մ, Սթիվեն Ֆլետչեր, 29, 77, 90, Սթիվեն Նեյսմիթ, 39 - Լի Կաշարո, 20

Իռլանդիա - Լեհաստան՝ ժամը 22:45-ին (Երեւանի ժամանակով)

F խումբ

Հյուսիսային Իռլանդիա - Ֆինլանդիա՝ 2:1

Կայլ Լաֆերտի, 33, 38 - Բերատ Սադիկ, 90+1

Ռումինիա - Ֆարերյան կղզիներ՝ 1:0

Կլաուդիու Կեսերու, 21

Հունգարիա - Հունաստան՝ 22:45-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով