09:49  ,  9 հունիսի, 2012

«Չելսին» պայմանագիր է կնքել 15-ամյա բելգիացու հետ

Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսին» պայմանագիր է կնքել «Անդերլեխտի» եւ Բելգիայի պատանեկան հավաքականի խաղացող Չառլի Մուսոնդայի հետ:

15-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում էին նաեւ «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին»:

«Չելսի» են տեղափոխվել նաեւ Մուսոնդայի երկու եղբայրները՝ Տիկան եւ Լամիշան, որոնք նույնպես հանդես են գալիս Բելգիայի պատանեկան հավաքականում, հաղորդում է Daily Mail-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում