22:44  ,  26 մարտի, 2015

«Արարատի» ուկրաինացի պաշտպան. Պետք չէ թերագնահատել Հայաստանի առաջնությունը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը Էստոնիայի առաջնությունից շատ ավելի ուժեղ է, ասել է Երեւանի «Արարատի» ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Վոլչկովը։

«Հայաստանում գրեթե բոլոր թիմերը հավասար են։ Բոլորն էլ կարող են միավոր խլել իրարից։ «Ուլիսն» ու «Փյունիկը» կատարողներով մի փոքր ուժեղ են մրցակիցներից, բայց չեմ կարող ասել, թե շատ առաջ են եւ ցուցադրում են այլ ֆուտբոլ։

«Արարատն» իսկապես հսկայական պատմությունով հայտնի բրենդ է։ Ղեկավարությունը մտադիր է դուրս բերել թիմին «փոսից», որում հայտնվել է այժմ ակումբը։ Մեր հաղթանակներն առջեւում են։ Սուրեն Չախալյանը շատ ուժեղ մասնագետ է։ 90 տոկոսով փոխվել է կազմը։ Ընդամենը երկու ամիս է միասին ենք։ Մեր առաջատարներն են Ալեքսանդր Ռակիչը եւ Գոռ Խաչատրյանը։

Հայաստանի առաջնությունը շատ ավելի ուժեղ է էստոնականից։ Էստոնիայում խաղում են 4-5 թիմեր, իսկ այստեղ՝ բոլորը։ Պետք չէ թերագնահատել Հայաստանի առաջնությունը։ Հայկական ակումբներն Ուկրաինայում կլինեին առաջին լիգայի առաջատար կամ Պրեմյեր լիգայի հետնապահ։ Երեւանը հետաքրքիր քաղաք է։ Կյանքի ոճով հիշեցնում է Օդեսան»,- Վոլչկովի խոսքը մեջբերում է football.ua-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում