20:14  ,  26 մարտի, 2015

«Դինամոյի» մարզական տնօրեն. Ռոման Բերեզովսկին հրաշալի մարդ է եւ իսկական պրոֆեսիոնալ

Մենք ցանկանում ենք, որ Ռոման Բերեզովսկին մնա ակումբում, ասել է Մոսկվայի «Դինամոյի» մարզական տնօրեն Գուրամ Աջոեւը։

«Ռոմանը հրաշալի մարդ է եւ իսկական պրոֆեսիոնալ։ Ոչ ոք չի զգում, որ նա արդեն 41 տարեկան է։ Նա աշխատում է բոլորի հետ հավասար եւ ոչ մի զիջում չի ընդունում։ Նրան բոլորը հարգում են, իսկ երիտասարդներն օրինակ են վերցնում։ Մենք պատրաստ ենք նրան թողնել ակումբում նաեւ դարպասապահների մարզիչի դերում։ Ամեն ինչ կախված կլինի Բերեզովսկու որոշումից եւ Ռուսաստանի առաջնությունում լեգեոնականների լիմիտի բանաձեւի վերջնական տեսքից»,- Աջոեւի խոսքը izvestia.ru-ն։

Բերեզովսկու պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ մինչեւ մրցաշրջանի ավարտն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում