16:25  ,  26 մարտի, 2015

Պելեն չի հավատում, որ Նեյմարը կդառնա ֆուտբոլի նոր արքան

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն չի հավատում, որ իր հայրենակից Նեյմարը կդառնա ֆուտբոլի նոր արքան։ Այնուամենայնիվ, Պելեն կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողին համարում է շատ տաղանդավոր։

«Կարծում եմ՝ ֆուտբոլի նոր արքա, նոր Պելե չի լինի։ Պելեն դա ես եմ։ Նեյմարը շատ լավ ֆուտբոլիստ է, որ արտակարգ է հանդես գալիս իր տարիքի համեմատ։ Նեյմարը հավանաբար կդառնա մեծ աստղ, ինչում ես չեմ կասկածում»,- Պելեի խոսքը մեջբերում է abola.pt-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում