22:17  ,  25 մարտի, 2015

Ռեկորդային գումար՝ Մեյվեզեր - Պակյաո մենամարտի հեռարձակման համար

Ֆիլիպինյան Solar հեռուստաալիքը 10 միլիոն դոլար է վճարել ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերի եւ ֆիլիպինցի Մենի Պակյաոյի մենամարտի հեռարձակման իրավունքի համար, հաղորդում է ESPN-ը։

Մայիսի 2-ին Լաս Վեգասում նրանք կմենամարտեն պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում WBA, WBC, WBO վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Տոմսերի վաճառքից կստացվի 74 միլիոն դոլար, հեռուստաիրավունքի վաճառքից՝ 35 միլիոն դոլար։

Ընդհանուր եկամուտը կհասնի մինչեւ 400 միլիոն դոլար։ Մեյվեզերը կստանա 150 միլիոն, Պակյաոն՝ 100 միլիոն դոլար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում