19:19  ,  25 մարտի, 2015

Զլատան Իբրահիմովիչ. Ես սիրում եմ Ֆրանսիան

Ես սիրում եմ Ֆրանսիան, մյուս բոլոր խոսակցությունները զրպարտանք են, ասել է Փարիզի ՊՍԺ-ի եւ Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։

«Եթե ես չսիրեի Ֆրանսիան, ապա այսքան երկար չէի խաղա այս երկրում, չէի երկարաձգի պայմանագիրը։ Մնացածը զրպարտանք է, որով ցանկանում են ինձ գցել գագաթից, բայց ես չեմ զիջի։ Ես սիրում եմ լինել ամենավերեւում»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ «Բորդոյից» կրած պարտությունից հետո Իբրահիմովիչը հայտարարել էր, թե «Ֆրանսիան արժանի չէ ՊՍԺ-ի նման թիմի»։ Շվեդ ֆուտբոլիստը դժգոհ էր մրցավարությունից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով