14:05  ,  23 մարտի, 2015

Ոսկե եւ արծաթե մեդալներ՝ Գերմանիայից

Մրցաշրջան 2015-ում հայ բռնցքամարտիկները նվաճել են առաջին ոսկե մեդալը: Գերմանիայում անցկացված միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին երկու մարզուհիներ՝ 2014 թվականի աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը եւ Անի Հովսեփյանը:

Գրիգորյանը հավասարը չի ունեցել 51 կգ քաշային կարգում եւ, եզրափակիչում հաղթելով շվեդ Կատրին Նորենին, նվաճել է չեմպիոնի տիտղոսը: 57 կգ քաշային Անի Հովսեփյանը վստահ հաղթանակներով հասել է եզրափակիչ, որտեղ պարտվել է իտալուհի փորձառու բռնցքամարտիկ Իռմա Տեստաին, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում