22:10  ,  21 մարտի, 2015

Յակինը կշարունակի վստահել Յուրա Մովսիսյանին փոխարինած Դավիդովին

«Սպարտակի» շվեյցարացի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը ռուսական Պրեմյեր լիգայի 20-րդ տուրում «Տորպեդոյի» նկատմամբ հաղթանակից հետո նշել է, որ շարունակելու է խաղաժամանակ տրամադրել ռուս 19-ամյա հարձակվող Դենիս Դավիդովին, ով երկրորդ խաղում անընդմեջ մոսկովյան ակումբի մեկնարկային կազմում փոխարինել էր Հայաստանի հավաքականի ռմբարկու Յուրա Մովսիսյանին:

«Դավիդովը գոլային փոխանցում կատարեց եւ հաճախ էր հարվածում դարպասի ուղղությամբ. դա արդեն քիչ չէ: Մտադիր ենք շարունակել խաղալու հնարավորություն տալ նրան»,- «Наш футбол» ալիքի եթերում ասել է Յակինը: 

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը չմասնակցեց «Տորպեդոյի» դեմ խաղին, որում Դենիս Դավիդովի փոխանցումից հետո հոլանդացի Կվինսի Պրոմեսը 21-րդ րոպեին խփեց միակ գոլը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով