16:16  ,  17 մարտի, 2015

Կիրսան Իլյումժինովը կդիմի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին

Առաջիկա օրերին ես կդիմեմ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներին այդ երկրներում անցկացվող մրցաշարերում երկու հավաքականների մասնակցության հարցով, ասել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) Կիրսան Իլյումժինովը։

«Այս տարի Բաքվում կանցկացվի աշխարհի գավաթի խաղարկությունը, իսկ հաջորդ տարի՝ Համաշխարհային օլիմպիադան։ Իհարկե, մենք ցանկանում ենք, որպեսզի ուժեղագույն շախմատիստները մասնակցեն։ Իսկ Հայաստանի ու Ադրբեջանի հավաքականներում խաղում են ուժեղագույնները։  ՖԻԴԵ-ն կփորձի լուծել հայ շախմատիստների մասնակցության հարցը։ Մենք ցանկանում ենք, որ տարբեր քաղաքական խնդիրները մնան մրցաշարերի դահլիճներից դուրս»,- Կիրսան Իլյումժինովի խոսքը մեջբերում է rsport-ը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է մասնակցել ապրիլի Ծաղկաձորում կայանալիք աշխարհի թիմային առաջնությանը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով