11:07  ,  17 մարտի, 2015

Նորայր Ասլանյանը ստացել է խաղի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը (ֆոտո)

Ֆուտբոլի Հոլանդիայի Առաջին դիվիզիոնի առաջնության 30-րդ տուրում «Ալմերե Սիթին» տանը 2:2 հաշվով է ավարտել «Դե Գրաֆսչապի» հետ խաղը: 

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նորայր Ասլանյանը «Ալմերե Սիթիի» մեկնարկային կազմում խաղացել է 63 րոպե: Հանդիպումից հետո 23-ամյա Ասլանյանին հանձնել են «Էմենի» հետ նախորդ տուրի խաղի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, հաղորդում է «Ալմերե Սիթիի» կայքը:

30-րդ տուրից հետո «Ալմերե Սիթին» 43 միավորով 11-րդ տեղում է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում