18:14  ,  13 մարտի, 2015

ԵՕԿ նախագահ Հիկեն ողջունում է ՀԱՕԿ-ի որոշումը մեկնել Բաքու

Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն ողջունել է ՀԱՕԿ-ի որոշումը մասնակցել հունիսին Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին, հաղորդում է ՀԱՕԿ կայքը:
«Սա հրաշալի նորություն է Եվրոպական խաղերի եւ հայկական սպորտի համար եւ ես շնորհավորում եմ ՀԱՕԿ-ին այս որոշումն ընդունելու համար: Համոզված էի, որ հենց սա կլինի վերջնական արդյունքը, քանի որ Հայաստանը նվիրյալ մարզական երկիր է եւ Եվրոպական օլիմպիական ընտանիքի կարեւոր անդամ է: Նրանց մարզիկների ներկայությունը Բաքվում մեծապես կնպաստի Եվրոպական խաղերի հաջողությանը»,- ասել է Պատրիկ Հիկեն:

Եվրոպական մարզական խաղերը տեղի կունենան հունիսի 12-ից  28-ը: Մարզական ծրագրում ընդգրկված 20 մարզաձեւերից 12-ի մրցումները մարզիկներին Ռիո 2016-ի որակավորման հնարավորություն կտա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում