01:20  ,  7 մարտի, 2015

«Մարսելը» հաղթեց խոշոր հաշվով, Գաել Անդոնյանը պահեստայինների թվում էր

«Թուլուզ» - «Մարսել» հանդիպումով մեկնարկեց Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրը: Չեմպիոնական մրցավազքին մանսակցող մարսելցիներն առավելության հասան 6:1 հաշվով: Հայաստանի հավաքականի նորեկ, 20-ամյա պաշտպան Գաել Անդոնյանը «Մարսելի» պահեստայինների թվում էր, սակայն Մարսելո Բյելսան նրան խաղաժամանակ չտրամադրեց:

«Մարսելը» 53 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: Նույնքան միավոր ունի նաեւ ՊՍԺ-ն, որը 28-րդ տուրում կմրցի «Լանսի» հետ: Առաջատարը «Լիոնն» է՝ 54 միավոր: Լիոնցիները կհյուրընկալվեն «Մոնպելյեին»:

Ֆրանսիայի առաջնություն, 28-րդ տուր

«Թուլուզ» - «Մարսել»՝ 1:6

Վիսամ Բեն-Իեդեր, 76 – Միշի Բատշուայի, 2, 44, Բատիստ Ալո, 6, Ժակ Ֆրանսուա Մուբանջե, 20, ինքնագոլ, Անդրե Այու, 78, Անդրե-Պյեր Ժինյակ, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով